Նորություններ

Հաշվապահական և հարկային օգտակար նյութեր

Այստեղ կարող եք կարդալ ARPFIN-ի հրապարակած նորությունները, խորհրդատվական նյութերը և բիզնեսի ֆինանսական գործընթացներին վերաբերող թարմացումները։

28 հունիսի, 2026 թ.

2026 թվականի հուլիսի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող և «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող որոշ ապրանքների համար մաքսային մարմիններին անհրաժեշտ է ներկայացնել նաև համապատասխանության գնահատման փաստաթուղթ։

Օրենքը ուժի մեջ է մտնում 2026թվականի հուլիսի 1 ից

Պահանջը վերաբերում է ներմուծվող հետևյալ ապրանքներին օծանելիքակոսմետիկական արտադրանք (ՄՄ ՏԿ 009/2011), մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերք (ՄՄ ՏԿ 023/2011), հատուկ նշանակության սննդամթերքի որոշ տեսակներ, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սնունդ (ՄՄ ՏԿ 027/2012), ծխախոտային արտադրանք (ՄՄ ՏԿ 035/2014), փաթեթավորված խմելու ջուր, այդ թվում՝ բնական հանքային ջուր (ՄՄ ՏԿ 044/2017)։ 2026 թվականի հուլիսի 1-ից նշված ապրանքների ներմուծման ժամանակ համապատասխանության գնահատման փաստաթուղթը պետք է ներկայացվի նաև մաքսային մարմնին։
Կարդալ ամբողջը
28 հունիսի, 2026 թ.

Հարկային Պարտավորության մարումները

Օրենքը ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1 ից

Հարկային պարտավորության առաջացման օրը հարկ վճարողին կուղարկվի հիշեցում՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։ Եթե հիշեցումն ուղարկելուց հետո 7 օրացուցային օրվա ընթացքում հարկային պարտավորությունը չմարվի, իսկ հարկ վճարողի կողմից ներկայացված առարկությունները չընդունվեն կամ առարկություններ չներկայացվեն, հարկային մարմինը նույն օրը կընդունի ինչպես չվճարված հարկային պարտավորությունը գանձելու, այնպես էլ չվճարված պարտավորության չափով հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների և շարժական ու անշարժ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ որոշումներ։ Իսկ եթե արգելանքի կիրառման օրվանից հետո 30 օրվա ընթացքում հարկային պարտավորությունը չմարվի, հարկային մարմնի կողմից ընդունված որոշումները կներկայացվեն Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ հարկադիր կատարման նպատակով։
Կարդալ ամբողջը