Վերադառնալ նորություններին
21 հոկտեմբերի, 2026 թ.

Գարեջրի և դեղագործական որոշ ապրանքների մատակարարման դեպքում դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում 2027թ-ից պետք է ներառել նույնականացման նշանների տվյալները

Գարեջրի և դեղագործական որոշ ապրանքների մատակարարման դեպքում դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում 2027թ-ից պետք է ներառել նույնականացման նշանների տվյալները

Կառավարության 2026 թ․ հոկտեմբերի 15-ի N 1486-Ն որոշման համաձայն 2027 թվականի հունվարի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորված ԱՏԳ ԱԱ 2203 00 ծածկագրին դասվող գարեջրի և 2936, 3002 41 000 0, 3002 42 000 0, 3004, 3006 30 000 0, 3006 60 000 ծածկագրերին դասվող վիտամինների, պատվաստանյութերի, դեղերի, կոնտրաստային նյութերի և հակաբեղմնավորիչների մատակարարման դեպքում հաշվարկային փաստաթղթերում անհրաժեշտ է ներառել նաև հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը։