Վերադառնալ նորություններին
13 հուլիսի, 2026 թ.

Հնարավորություն այն տնտեսվարողներին որոնք ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին դիմում չեն ներկայացրել և չեն կարողացել դեբետագրել ԱԱՀ գումարները

Այն հարկ վճարողները ովքեր միկրոձեռնարկատիրության համակարգի 24մլն գումարը գերազանցել են և ավտոմատ կերպով համարվել ԱԱՀ վճարող,հնարավորություն է ստեղծվել հետին ամսաթվով ներկայացնել դիմումը և ԱԱՀ գումարները դեբետագրել

Մինչև 2026 թվականի հունվարի 1-ը ներառող հարկային տարիների ընթացքում, երբ Օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերով, 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքերում հարկ վճարողը չի ներկայացրել ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն և չի հաշվառվել ԱԱՀ վճարող, հարկ վճարողը կարող է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 21-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել դիմում՝ ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու հնարավորություն տալու մասին (այսուհետ՝ Դիմում)։ Դիմումը ներկայացվում է թղթային կրիչով կամ էլեկտրոնային փոստով՝ հարկային մարմնի սահմանած ձևին համապատասխան։ Սույն մասին համապատասխան ներկայացված Դիմումի հիման վրա մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած հարկ վճարողը Օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերով, 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքերում ու ժամկետներում հարկային մարմնի կողմից հաշվառվում է որպես ԱԱՀ վճարող։ Սույն մասի դրույթները տարածվում են 2022 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա, և հարկային մարմնի կողմից որպես ԱԱՀ վճարող չհաշվառելու հիմքով վարչական ակտերով առաջադրված ԱԱՀ-ի պարտավորությունները ենթակա են վերահաշվարկման: Ենթակա են վերահաշվարկման նաև դատական կարգով բողոքարկված վարչական ակտերով հարկային մարմնի կողմից որպես ԱԱՀ վճարող չհաշվառելու հիմքով առաջադրված ԱԱՀ-ի պարտավորությունները, այդ թվում` գործն ըստ էության լուծող՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության դեպքում: